АРМЯНСКИЙ
СПУТНИКОВЫЙ
ФОРУМ
Четверг/Հինգշաբթի, 25.04.2024, 10:15
Приветствую Вас*Ողջունում եմ Ձեզ Гость | RSS
              ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ
Главная*Գլխավոր Oборудование /ՍարքավորումներРегистрация*ԳրանցումВход*Մուտք
Меню сайта/Ցանկ
Форма входа/Մուտքի ձև
Որոնում կայքում
ԶՐՈՒՑԱՐԱՆ
Главная*Գլխավոր » Oборудование*Սարքավորումներ » Ресиверы*Ընդունիչներ

Openbox S6 HD PVR ORIGINAL
06.12.2013, 01:04

Openbox S6 HD PVR ORIGINAL

Արդեն մի քանի տարի հրապարակի վրա են երրորդ սերնդի HDTV արբանյակային ընդունիչները։ Այդ սերնդի առաջին ներկայացուցիչը Openbox® S9 HD PVR-ն է, որը լավագույն մոդելներից է և ըստ երևույթին չի կարող լինել մասսայական օգտագործման արտադրանք։

Openbox® S6 HD PVR- ը կողմնորոշված է դեպի միջին դասը, որտեղ գին-ֆունկցիա հարաբերակցությունը պետք է լինի օպտիմալ։

Ընդունիչի սիրտը համարվում է STi7110 պռոցեսորը։ Նոր տեխնոլոգիական պրոցեսների կիրառման շնորհիվ հաջողվել է հասնել շատ ցածր ջերմանջատման և զինել չիպը հարուստ ֆունկցիոնալությամբ։

Բացի այդ՝ հաջողվել է ժամանակակից և առաջադեմ սարքավորումը տեղավորել շատ փոքր չափերով իրանի մեջ։ Վերջին փաստը ոչ մի կերպ չի անդրադարձել սարքավորման հուսալիության և կայունության վրա ն որակը ամենաբարձր մակարդակի վրա է։ 

Ընդունիչի առաքման հավաքածուն համարժեք է Openbox® մակնիշի մյուս  HDTV սարքավորումների ցանկին։ Օգտվողի մանրակրկիտ ձեռնարկը թույլ է տալիս առանց որևէ խնդրի յուրացնել սարքավորումը ինչպես մասնագետին, այնպես էլ անպատրաստ օդտվողին։ Ընդունիչում տեղակայված է 220Վ լարման ցանցային հանովի մալուխ՝ ինչպես Openbox® S9 HD PVR մոդելինն է։

Openbox S6 HD PVR -ը նոր արբանյակային ընդունիչ է 1080պ թույլատրությամբ, WEB սերվիսների և լրացուցիչ մուլտիմեդիաների հնարավորություններով։

Openbox S6 HD PVR -ը կոմպակտ, բարձր տեխնոլոգիական ընդունիչ է՝ իր մեջ համատեղած օգտագործման արագագործությունը և պարզությունը։ Openbox S6 HD PVR ընդունիչը կառուցված է STi7110 սկզբունքորեն նոր և բարելավված պրոցեսոր- դեկոդերի հիմքի վրա։։ Պրոցեսորը պատրաստված է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որն իր հերթին հնարավորություն է տվել փոքրացնել նրա չափերը, ջերմահաղորդումը և զինել նրան մուլտիմեդիայի լայն հնարավորություններով։

Openbox S6 HD PVR -ը  ընդունված է կոչել նաև Openbox S9-ի ,,փոքր եղբայրը,,։ Տեխնիկական հնարավորություններով այն, բացառությամբ մի քանի գործողությունների,  չի զիջում Openbox S9 HD PVR-ին։ Հիմնական տարբերությունների ցուցակում ներքին սկավառակի բացակայությունն է, ունի մեկ DVB-S2 ընդունիչ և ավելի քիչ քանակությամբ USB պորտեր։ Openbox S6 HD PVR-ը կողմնորոշված է միջին դասի ուղղությամբ և ներկայացնում է գին-որակի օպտիմալ հարաբերակցություն։ 
Openbox S6 HD PVR արբանյակային ընդունիչում ավելացված է MKV ֆայլերի վերարտադրության ֆունկցիա և 1080պ թույլտվությամբ նկարների դիտման հնարավորություն։ Օգտագործելով 2 CI ինտերֆեյսը և սմարտ-քարտի սլոտը, դուք կարող եք միանգամից միանալ երեք արբանյակային օպերատորի։ Ընդունիչի Երկու USB պորտերի առկայությունը  հնարավորություն է տալիս իրականացնել միանքամից մի քանի սարքերի միացման համար, իսկ միացումների քանակի ավելացման համար կարելի է օգտագործել HUB-ը։

Ի տարբերություն իր նախորդի՝ Openbox S5 HD PVR-ի, S6-ը ունի լայն հնարավորություններ թվային և անալոգային սարքերի (HDMI, SCART, RCA, SPDIF) միացման համար։ Բացի այդ ընդունիչում ներկայացված են YOU TUBE և Web Browser երկու օգտակար սերվերները, որոնք հնարավորություն են տալիս վայելելու համացանցի բոլոր առավելությունները հեռուստացույցի էկրանին։ Openbox S6 HD PVR-ը աշխատում է  Linux օպերացիոն համակարգի կառավարմամբ, որն իր հերթին ձեզ համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում։ 

Openbox S6 HD PVR-ի իրանը ընդամենը 26 սմ լայնություն ունի, որը նրան դարձնում է OPENBOX դասի HD ընդունիչների շարքի ամենափոքրը։ Ընդունիչի առջևի վահանակը կառուցված է չափավոր ագրեսիվ դիզայնով՝ կառավարման և ցուցիչների նվազագույն տարրերով։ Վահանակի աջ մասը իրենից ներկայացնում է բացվող կափարիչ, որի տակ գտնվում են պայմանական մուտքի մոդուլի և USB պորտի տեղերը։ Հետևի վահանակի վրա գտնվում են մի շարք միակցիչներ, որոնք հաշվարկված են թվային և անալոգային սարքերի հետ միացման մի քանի տարբերակների համար։ Տեղակայված է ցանցային միացման անջատիչ, նախատեսված է ցանցային հանովի 220վ լարման  մալուխ։ 
Openbox S6 HD PVR-ը օպտիմալ լուծում է։
Timeshift (Ճամփորդություն ժամանակի մեջ) - այս ֆունկցիայի օգնությամբ դուք կարող եք նայել ձեր ընտրած ալիքը և միաժամանակ ձայնագրել նույն հաճախականության մեկ այլ ալիք։ Հաճախականությունից ալիքների ընդունումը իրականացվում է DVB-S և DVB-S2 ստանդարտներով, որոնց թույլտվության ձևաչափը կարող է լինել ստանդարտ կամ HDTV։ 

PIP - նկարը նկարի մեջ ֆունկցիան ապահովում է երկու ալիքների միաժամանակյա դիտումը։ Դուք կարող եք փոխել լրացուցիչ պատուհանի դիրքը և նրա համար հանել ալիքների ցանկը։ 
PVR - թվային գրառում, որի օգնությամբ դուք կարող եք միաժամանակ դիտել և տեսագրել ձեր սիրելի ֆիլմերն ու հաղորդումները։ Հարմարավետ կարգավորումը ըստ ժամանակի և իրադարձությունների հեշտացնում են այդ գործընթացը (անհրաժեշտ է արտաքին USB կուտակիչի միացում կամ իրանի ներսում SATA սկավառակի տեղակայում

Openbox S6 HD PVR -ը Ձեր անհատական մեդիա-ձայնարկիչն է, դիտեք տեսանյութերը և լուսանկարները տարբեր ձևաչափերով, լսեցեք սիրելի երաժշտությունը, օգտագործեք Ձեր  OPENBOX-ը ինչպես մեդիակենտրոն ամենատարբեր տեղեկությունների պահպանման համար։ LAN ինտերֆեյսի առկայությունը թույլ կտա միացնել ընդունիչը համացանցին(Wi-Fi ադապտերի օգտագործման դեպքում միացումը կլինի առանց մալուխի/լարի

Հիմնական բնութագրերը․

MPEG4/MPEG2-HD/SD и DVB-S2/DVB-S ձևաչափերի ապահովում

Մեկ բնիկ Մուտքի քարտի և երկու CI ինտերֆեյսի համար                                                                                                                                          

Կույր որոնման առաջադեմ ռեժիմ մի քանի արբանյակների համար                                                                                                                          

DiSEqC 1.0,1.1,1.2 и USALS ռեժիմների ապահովում                                                                                                                                                 

HDTV ընդունիչ տեսգրման ֆունկցիաներով(H.264/MPEG4 HD)

Ներդրված  Linux օպերացիոն համակարգի ճկունություն և հզորություն

Օամփորդություն ժամանակի մեջ, սկավառակների տեսագրում և վերարտադրություն USB-ից։ 
Միաժամանակյա տեսագրում երեք ալիքներից և երկու ալիքների դիտում(PIP)
Հեռուստածրագրերի լիարժեք ուղեկցորդ և իրադարձությունների տեսագրում
Երկու USB Host պորտ
AVI, MKV և Xvid վերարտադրություն
ներդրված ցանցային Ethernet պորտ
Լիագույն անվանացանկ լիարժեք թույլատրությամբ
Սիրելի ցուցակների ապահովում
Ալիքների խմբագրիչ՝ Սիրելի, Արգելափակում, Թույլատրում, Տեղաթոխում, Հեռացում  
Ալիքների ցուցակի տեսակավորում ըստ այբբենական կարգի, հաճախականությունների և պայմանական մուտքի համակարգի
Օգտվողի հարմարավետ անվանացանկ տարբեր լեզուներով
Հեռուստատեքստի/Սուբտիտրերի ապահովում
Մինչև 10000 ալիքների հիշողություն
PIP(նկարը նկարի մեջ) և Մուլտիպիկչերս ռեժիմ 
Ծնողական և Համակարգային արգելափակում/ տեղակայողի արգելափակում
HDMI տեսա և ձայնային ելք(576i,576p,720p,1080i,1080p)
CVBS(բաղադրյալ) Տեսա և ձայնային ելքեր RCA-ի միջոցով
CVBS,RGB, տեսա և ձայնային ելքեր TV SCART-ի միջոցով
Ձայնի օպտիկական թվային ելք(SPDIF)
Ծրագրային ապահովման թարմացում և աշխատանք ալիքների ցանկի հետ USB-ի և RS-232-ի միջոցով
Առաքման հավաքածուն
Openbox S6 HD PVR արբանյակային ընդունիչ
օգտվողի ձեռնարկ ռուսերեն լեզվով
հռակառավարման վահանակ
AAA տիպի երկու մարտկոց
HDMI մալուխ, 220վ լարման սնուցման մալուխ

Просмотров*Դիտւմներ: 1041 | Добавил*Ավելացրեց: Har65 | Рейтинг*Վարկանիշ: 5.0/2
Всего комментариев: 0
ComForm">
avatar
Կայքում են
Новое*Նորը կայքում
Подробней о форуме
Наша кнопка
Новости спутникового ТВ!

Скопируйте этот код на свой сайт для отображения этого баннера!
Մեր գործընկերները
My Torrent Games
Открытый торрент трекер Скачать торрент
Վիճակագրություն

Онлайн всего:*Կայքում են' 5
Гостей:*Հյուրեր' 5
Пользователей:*Օգտվողներ' 0
Друзья сайта*Կայքի բարեկամները
  • Ոսկեպար՝ անցյալն ու ներկան

  • Ոսկեպարի դպրոց

  • ՈՍԿԵՊԱՐ
    ТИЦ и PageRank arm-forum.do.am Рейтинг@Mail.ru Каталог популярных сайтов
      
    Կայքն ստեղծվել է 6.01.2012թ․